Մեղրի-Լեհվազ ճանապարհին «ՎԱԶ 2199» մակնիշի մեքենա է շրջվել. կա 2 զոհ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 29-ին` ժամը 03.24-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի պանրի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Լեհվազ հատվածում (4-րդ կմ) «ՎԱԶ 2199» մակնիշի 03 QV 575 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով 1994թ. ծնված Ա. Ս.-ը տեղում մահացել է, իսկ 1992թ. ծնված Ա. Ա.-ը մահացել է հոսպիտալացման ճանապարհին: