Հասարակական

Փրկարարները հայտնաբերել են Մայիսյան գյուղի ջրանցքն ընկած 7-ամյա երեխայի դին

1 րոպեի ընթերցում

Փրկարարները հայտնաբերել են Մայիսյան գյուղի ջրանցքն ընկած 7-ամյա երեխայի դին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 27-ին` ժամը 20.10-ին, ահազանգ է ստացվել, որ 2007թ. ծնված Գ. Գ.-ը ընկել է Մայիսյան գյուղի ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարական ջոկատիհերթապահ խումբը: Որոնողական աշխատանքներին ներգրավվել են Կամո, Հացիկ և Ոսկեհատ գյուղերից60 գյուղացիներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օգոստոսի 28-ին` ժամը 11.40-ի դրությամբ, Շիրակի մարզի Հացիկ-Շիրակ գյուղերի միջև ընկած վայրից 8 կմ հեռավորության վրա` Շիրակ գյուղի մոտակայքում, ջրափրկարարները հայտնաբերել են 2007թ. ծնված Գ. Գ.-ի դին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում