Sunwing ավիաընկերության ինքնաթիռը Տորոնտո Է վերադարձել ուղեւորուհիների սանձարձակ պահվածքի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Sunwing ավիաընկերության Boeing-ը, որն ուղեւորվել Էր Կուբա, հարկադրված Է եղել կործանիչների ուղեկցությամբ վերադառնալ Կանադայի Տորոնտո քաղաք՝ ուղեւորուհիների սանձարձակ պահվածքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին հաղորդել Է CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ավիաընկերությունը:

Ավիաըկերության ներկայացուցիչները հավաստել են, որ «երկու անկառավարելի ուղեւորուհիներ» մեծ քանկությամբ duty free-ի ալկոհոլ են խմել եւ սիգարետ ծխել ինքնաթիռի զուգարանում, ինչի հետեւանքով գործել Է ծխի դետեկտորը: Նաեւ ուղեւորուհիների միջեւ վեճ Է սկսվել:

Boeing-ը Տորոնտոյում վայրԷջք Է կատարել առանց պատահարների: «Անձնակազմը հետեւել Է սահմանված ընթացակարգերին, եւ ինքնաթիռը վերադարձել Է Տորոնտո, որտեղ այն վայրԷջք Է կատարել»,- հայտարարել Է Sunwing ավիաընկերության ներկայացուցիչ Ջանին Չապմենը: Օդանավակայան են ժամանել ոստիկանները, որոնք ձերբակալել են ուղեւորուհիներին: Որոշ տվյալներով՝ աղջիկները 20 տարեկան են:

Մնացած ուղեւորներին Կուբայի Վարադերո աողջարան թռիչքի համար տրամադրել են մի այլ ինքնաթիռ: Ավիաընկերությունը ներողություն Է հայտնել պատճառված անհանգստության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի