Ամերիկացիներն աշնանը կփորձարկեն շարժիչները, որոնք նախատեսված են դեպի Մարս թռիչքի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի մասնագետները պլանավորում են դեպի Մարս մարդ ուղարկելու համար հրթիռների եւ տիեզերանավերի համալրող մասերի առաջին փորձարկումները կատարել 2014 թվականի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գործակալության կայքը: SLS (Space Launch System – Տիեզերական արձակումների համակարգ) գերծանր տանող հրթիռի համար հիմնական բաղադրիչներն արդեն պատրաստ են, հայտարարել Է SLS ծրագրի կառավարիչներից մեկը:

Երեք տարվա ընթացքում գործակալությունը պատրաստվում Էր SLS համակարգերի փորձարկումներն սկսելուն: NASA-ի մասնագետները հայտարարել են ծրագիրն ավարտելու համար իրենց ջանքերի միավորման նպատակով ներդաշնակ աշխատանք ծավալելու կապալառուների պատրաստակամության մասին, որոնք պատասխանատու են SLS եւ Orion ծրագրերի իրենց բաժինների կատարման համար:

Orion բազմակի օգտագործման տիեզերանավի նախատիպի փորձարկումները գործակալությունը նախատեսել Է դեկտեմբերին, իսկ SLS-ի համար հրթիռների շարժիչների թեստավորումն՝ աշնանը: NASA-ն պատրաստվում Է ստեղծել մի շարք հրթիռներ: Այս պահին գործակալությունը հայտարարել Է երկու տիպի տանող հրթիռների մասին. թեթեւ (մինչեւ 77 տոննա) եւ ծանր (մինչեւ 143 տոննա) բեռնվածքի համար: Առաջինի արժեքը կազմում Է ավելի քան յոթ միլիարդ դոլար: Պլանավորվում Է այն արձակել 2018 թվականի նոյեմբերից ոչ ուշ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի