Խճանկար

Ավելի քան 700 մարդ ուղիղ եթերում կընթերցի Տոլստոյի «Աննա Կարենինա»-ն

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 700 մարդ ուղիղ եթերում կընթերցի Տոլստոյի «Աննա Կարենինա»-ն

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 700 մարդ միացել է Google-ի «Աննա Կարենինա. Կենդանի հրատարակություն» նախաձեռնությանն եւ կմիանա ընթերցմանը, որը ուղիղ եթերով կարելի է լսել Google+ եւ Youtube կայքերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ընթերցանությունը նախատեսված է հոկտեմբերի 3-4-ին եւ կտեւի ավելի քան 30 ժամ: Յուրաքահատուկ ակցիաին կարող է մասնակցել յուրաքանչյուր անձ: Դրա համար անհրաժեշտ է Google+-ում գրանցվել «Աննա Կարենինա. Կենդանի հրատարակություն» էջում եւ ընտրել գրքից առաջարկվողն հատվածն ու գեղեցիկ առոգանությամբ կարդալ տեսախցիկի առաջ: Այնուհետեւ հոլովակը պետք է տեղադրել Youtube-ում #КаренинаLive հեշթեգով` մինչեւ սետեմբերի 4-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում