Հասարակական

Սարի թաղում տան փլուզման հետևանքով մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Սարի թաղում տան փլուզման հետևանքով մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սարի թաղում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Օգոստոսի 27-ի ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տանը փլուզում է տեղի ունեցել. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Ըստ նախնական տվյալների` տուժել է Ս. Ա.-ն (ծնվ. 1999թ.), իսկ փլատակների տակ հայտնաբերվել է մեկ այլ քաղաքացու դի (տվյալները ճշտվում են):

Հաղորդվում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում