Երևանում քննարկվեցին միջուկային զինաթափման ոլորտում Հայաստանի և Ղազախստանի համատեղ ջանքերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանության և Եվրոպական ինտեգրման կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսի 27-ին Երևանում տեղի ունեցավ «Միջուկային զինաթափում։ Միջազգայինհարթակում Հայաստանի և Ղազախստանի համատեղ ջանքերը» թեմայով կլոր-սեղանքննարկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քննարկմանը ներկա էր Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը, ում խոսքով` միջուկային զենքից հրաժարվելու շնորհիվ իր երկիրը պատասխանատու և հուսալի գործընկեր է դարձել միջազգային հարթակում:

«Ղազախստանի Հանրապետության կառավարության կշռադատված և հեռատես քաղաքականության շնորհիվ այսօր Ղազախստանը միջազգային հարթակում իր դիրքն է ամրապնդել որպես պատասխանատու և հուսալի գործընկեր: Այսօր մենք մասնակցում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային շատ հարցերի կարգավորման գործընթացում: Առաջին քայլերից մեկը, որը գնահատվեց միջազգային հանրության կողմից, աշխարհում իր չափերով չորրորդ միջուկային զենքից հրաժարումն էր»,- ասաց դեսպանը` բարձր գնահատելով նաև Հայաստանի աջակցությունը միջուկային զենքի տարածման դեմ պայքարում:

Նրա խոսքով` 2009 թվականին Գլխավոր վեհաժողովի կողմից բանաձև է ընդունվել օգոստոսի 29-ը միջուկային զենքի հակազդեցության օր հռչակելու մասին, բանաձև, որի համահեղինակն է եղել Հայաստանը: Ուստի Ղազախստանը շատ բարձր է գնահատումն նման աջակցությունը:

Մինչ օրս միայն երկու միջուկային զենք է օգտագործվել պատերազմի ընթացքում, երկուսն էլ Միացյալ Նահանգների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից առաջ: Միայն մի քանի երկիր ունեն այդպիսի զենք կամ կասկածվում են դրանց ստեղծելու փորձեր անելու մեջ։ Պայթեցրած միջուկային զենք ունեցող և իրենց այդպիսի զենք ունենալը հաստատող երկրներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան։ Բացի այդ, ենթադրվում է, որ Իսրայելը նույնպես տիրապետում է միջուկային զենքի, սակայն նա չի ընդունում դա։ Ենթադրվում է նաև, որ միջուկային զենք ստեղծելու փորձեր է անում Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Միջուկային զենքից հրաժարված երկրներ

1989թ. ՀԱՀ նորընտիր նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկի կոչով այդ երկիրը հրաժարվեց միջուկային զենքից` խուսափելու համար միջազգային հանրության կողմից սպառնացող մեկուսացումից և պատժամիջոցներից: 1992թ. երեք երկրներ` Ուկրաինան, Բելառուսը և Ղազախստանը, որոնք իրենց տարածքում ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած միջուկային զենք ունեին, միացան Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին: Պայմանագրի ստորագրումից հետո նրանց տարածքում տեղակայված միջուկային զենքը փոխանցվեց ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանին։

Վերջին տարիներին փոփոխական հաջողությամբ բանակցություններ են վարվում նաև Հյուսիսային Կորեայի հետ` փորձելով համոզել հրաժարվել միջուկային զենքից։

Միջուկային անվտանգությամբ զբաղվող միջազգային կազմակերպություները

Դրանցից ամենահայտնին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն է (ԱԷՄԳ), որը հիմնադրվել է 1957 թվականին` ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման համար, որպես ՄԱԿ-ի համակարգում գործող միջկառավարական կազմակերպություն և այսօր միավորում է ավելի քան 100 երկիր։ Կազմակերպության հիմնական գործառույթներից է անդամ երկրներում միջուկային ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը` դրանց խաղաղ ուղղվածության մեջ համոզվելու նպատակով:

Հայերեն English Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ