«Նոր գիրք»-5. Շտապեք կարդալ հայաստանյան հրատարակչությունների նոր գրքերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Ամառը շուտով կվերջանա, շտապեք ազատ ժամանակ գտնել և գիրք կարդալ: Գրքերը կարող եք ընտրել հենց մեր ցանկերից:

Այս շաբաթ «Արմենպրես» -ը կրկին առանձնացրել է նոր հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայդասական գրողներիգործեր

Ինտրա (Տիրան Չրաքյան), «Հովին ձայնը»

Հայ բանաստեղծ Ինտրան (Տիրան Չրաքյան) զբաղվել է ուսուցչական աշխատանքով, գրել հոդվածներ, ուսումնասիրություններ, արձակ խոհեր, տպավորություններ, բանաստեղծություններ։ «Հովին ձայնը» երկու հատորից բաղկացած ժողովածուն ներառում է նրա տարբեր ստեղծագործությունները: Առաջաբանը և ծանոթագրություննները`Երուանդ Տեր-Խաչատրյանի: Գիրքը հրատարակել են «Սարգիս Խաչենց»-ը և «Փրինթինֆո»-ն:

Ժամանակակիցգրողներիգործեր

Հովիկ Վարդումյան, «Եթե մոռանաս, կանիծեմ քեզ»

Արձակագիր Հովիկ Վարդումյանի վիպակը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված մի աղջնակի մասին է: «Այս դաժան, մարդկային առողջ բանականության համար աներևակայելի պատմությունը լսել եմ մի ծեր կնոջից: Այդ կինը պատմեց իր կյանքի պատմությունը և սպառնաց անիծել, եթե գրի չառնեմ: Երկու միլիոն եղեռնված հայերի ու այլ քրիստոնյաների վրեժի անտանելի բեռը դրեց իմ ուսերին, որ կարողանա անցնել երկու աշխարհների սահմանից այն կողմ: Եվ ես գրեցի նրա պատմությունը՝ հույսով, որ յուրաքանչյուր մարդ, ով կարդա, ինձ հետ կկիսի այդ ծանր բեռը: Այդպես հեշտ կլինի և՛ գրողի, և՛ ընթերցողի, և՛ երկու միլիոն եղեռնված անմեղ հայերի ու այլ քրիստոնյաների համար», -գրում է հեղինակը: Գիրքը բաղկացած է 72 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանությունայլլեզվից

Էռնեստ Թեոդոր Ամադեուս Հոֆման, «Հինգ վիպակ»

Ժողովածուն ներառում է 19-րդ դարի գերմանական գրականության ականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Էռնեստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի (1776-1822) լավագույն ստեղծագործությունները: Գերմաներենից թարգմանել է Տաթևիկ Սիմոնյանը: Գիրքը խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը: 312 էջից բաղկացած ժողովածուն հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկականգրականություն

Սամսոն Ստեփանյան, «Ֆերդինանդ անունով թռչող վիշապը»

Այս հեքիաթը մի ճանապարհորդության մասին է` լի իրադարձություններով, որոնցում իրականությունը միահյուսվում է երևակայականին, որտեղ մեկտեղվում են անցյալը, ներկան ու ապագան: Փոքրիկների տեսանկյունից սա մի հայացք է շրջապատող իրականությանը, որը լի է ծիծաղելի պայմանականություններով, իսկ մեծերի համար վերադարձ է հեռավոր մանկություն: Եվ ամենևին էլ կարևոր չէ` իրական է այն, թե երևակայական: Նկարազարդումները`Գագիկ Բաբայանի: Գիրքը բաղկացած է 192 էջից: Այն հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նորգիրք»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում