Հասարակական

Էրեբունու փողոցում «Վոլկսվագեն»-ը բախվել է ծառի. 3 տուժածներից 2-ի վիճակը միջին ծանրության է

1 րոպեի ընթերցում

Էրեբունու փողոցում «Վոլկսվագեն»-ը բախվել է ծառի. 3 տուժածներից 2-ի վիճակը միջին ծանրության է

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 24-ին` ժամը 20.29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Վոլկսվագեն» մակնիշի 34 VT 454 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Տուժածները` 1993թ. ծնված Ա. Մ.-ը, 1991թ. ծնված Ժ. Բ.-ը և 1990թ. ծնված Վ. Վ.-ը, հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները Ա. Մ.- և Ժ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Վ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում