Հասարակական

Արագած լեռան մոտ արշավախմբի անդամներ են մոլորվել

1 րոպեի ընթերցում

Արագած լեռան մոտ արշավախմբի անդամներ են մոլորվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 24-ին` ժամը 21.11-ին, ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիասային հատվածում` Քարի լճի մոտակայքում, արշավի դուրս եկած քաղաքացիները մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի ՄՓՎ օպերատիվ խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրշեջ-փրկարարները մոլորված երեք քաղաքացիներին և արշավախմբի մնացած 12 անդամներին ուղեկցել են մոտակա բնակավայր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում