Սպորտ

Շախմատ. Սամվել Սևյանը հասավ բացառիկ հաջողության

1 րոպեի ընթերցում

Շախմատ. Սամվել Սևյանը հասավ բացառիկ հաջողության

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ 13-ամյա շախմատիստ Սամվել Սևյանը հասավ բացառիկ հաջողության: Ռոքվիլ քաղաքում անցկացված օփենում Սամվելը երրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա եւ դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին շախմատիստը, որը շախմատային բարձրագույն բնագիծը հաղթահարում է դեռ 14 տարին չբոլորած: Լեգենդար Ռոբերտ Ֆիշերը գրոսմայստեր է դարձել 15 տարեկան հասակում: «Արմենպրես» հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

Այժմ միայն անհրաժեշտ է, որ Սևյանը իր վարկանիշը հասցնի 2500-ի, որպեսզի ՖԻԴԵ-ն հաստատի հայ շախմատիստի կոչումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում