Քաղաքականություն

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը խոսել է ԼՂ հակամարտության անհապաղ կարգավորման անհրաժեշտության մասին

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը խոսել է ԼՂ հակամարտության անհապաղ կարգավորման անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգոստոսի 21-ի առավոտյան զինված հակամարտությունների կանխարգելման վերաբերյալ քննարկում է իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, քննարկմանը ելույթով է հանդես եկել նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը:Նա ընգծել է, որ հակամարտությունների առաջացումը կանխելուն ուղղված միջոցառումների կարևորության հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև, որպեսզի կանխարգելվի սառեցված հակամարտությունների վերսկսումը այն դեպքում, երբ դրանց լուծումը մնացել է առկախված:

«Նման դեպք է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որտեղ Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, բռնի ուժ կիրառեց Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, որը կյանքի էր կոչել ինքնորոշվելու իր իրավունքը: Վերջին շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցան գերլարվածության ահազանգող դրսևորումներ և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճ, ինչպես նաև ադրբեջանական բանակի կողմից մտադրված ներխուժումներ և դիվերսիոն գործողություններ»,- նշել է Մնացականյանը: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը խոսել է նաև վերջին շրջանոււմ տարբեր էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես եզդիների թիրախավորման և զանգվածային կոտորածի մասին, որոնք իրականացվում են այնպիսի ահաբեկչական խմբավորումների կողմից, ինչպիսին է «Իսլամական պետությունը»: Մնացականյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի համակարգը պետք է կենտրոնացնի իր ուժերը և անհապաղ գործի անցնի, իսկ Անվտանգության խորհուրդը անհապաղ ուսումնասիրի եզդիների ողբերգական իրավիճակը:

Ի պատասխան Ադրբեջանի մշտական ներկայացուցչի հայտարարությանը ԼՂ հակամարտության վերաբերյալ, որտեղ Բաքվի ներկայացուցիչը հերթական անգամ մեղադրանքներ է ներկայացրել հայկական կողմին, Մնացականյանը երկրորդ անգամ խոսքի իրավունք է խնդրել: Նա ընդգծել է հակամարտության վերսկսումից խուսափելու անհրաժեշտությունը` կոչ անելով դասեր քաղել վերջին շրջանի լարված իրավիճակի հետևանքներից: «Երկընտրանքն իսկական աղետ կլինի, Հայաստանը որևէ կերպ շահագրգռված չէ պատերազմում, այլ ցանկանում է պայքարել խաղաղության համար»,- նշել է Մնացականյանը: Կոչ անելով գալ փոխհամաձայնության` նա նշել է, որ Հայաստանն ամբողջապես աջակցում է 2011 թվականի Կազանի համաձայնագրին: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է զինադադարի համաձայնագրերին հավատարիմ մնալու, ինչպես նաև հնարավորինս շուտ վստահելի միջոցների կիրառման անհրաժեշտությունը:

Տեղադրություն

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Հայաստան

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում