Խճանկար

Հաքերները հափշտակել են Հնդկական օվկիանոսի երկնքում կորած Boeing-ի որոնման գործողության մասին տեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

Հաքերները հափշտակել են Հնդկական օվկիանոսի երկնքում կորած Boeing-ի որոնման գործողության մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի պետական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների համակարգիչները «կոտրվել են» հաքերների կողմից, որոնք ստացել են Հնդկական օվկիանոսի ջրատարածքի վրա կորած Boeing-777-ի որոնման գործողության ընթացքի մասին տեղեկատվությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Star թերթը:

Հրատարակությունը պնդում Է, որ գողացված տվյալները հաղորդվել են Չինաստանում գտնվող սերվերների: Ինքնաթիռի անհետացումից հետո հաջորդ օրն սկել են պետական կառույցների պաշտոնական ներկայացուցիչների փոստարկղներում ստացվել նորությունների հաղորդումներ այն մասին, թե մալայզիական հանրանավն իրբ գտնվել Է: Այս կերպ, նշում Է թերթը, տեղի Է ունեցել համակարգիչների «վարակում»: Մալայզիայի տեղեկատվության եւ հաղորդակցման նախարարությունը մյուս պրոֆիլային գերատեսչությունների հետ համատեղ կարողացել են կանգնեցնել պաշտոնեական տեղեկատվության ապօրինի հաղորդումը, տեղեկացրել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում