Հրդեհ Աբովյանի վառելիքի բազայում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 19-ին` ժամը 11.46-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի վառելիքի բազայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: