Հասարակական

«Նաիրիտ»-ի մոտ բռնկված հրդեհը մարվել է չորս մարտական հաշվարկի ուժերով

1 րոպեի ընթերցում

«Նաիրիտ»-ի մոտ բռնկված հրդեհը մարվել է չորս մարտական հաշվարկի ուժերով

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 17-ին` ժամը 14.12-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գործարանի մոտակայքում գտնվող կահույքի արտադրամասում. լսվել է պայթյունի ձայն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Բագրատունյաց 3-րդ նրբանցքի Հ. Ա.-ին պատկանող թիվ 21/3 տարածքում երկու օջախ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել` 14.46-ին: Առաջին օջախում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով, իսկ երկրոդ օջախում այրվել է խոտածածկ տարածք` 400 քմ մակերեսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում