Խճանկար

Ֆուտբոլիստը խաղադաշտ Է վերադառնում 11 ամսվա կոմայից հետո

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլիստը խաղադաշտ Է վերադառնում 11 ամսվա կոմայից հետո

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկակյան ֆուտբոլ մարզաձեւի ազգային լիգայի՝ NFL-ի «Դալաս Քովբոյզ» թիմի խաղացող Ամոբի Օկոեն 11 ամիս կոմայի վիճակում գտնվելուց հետո թույլտվություն Է ստացել նորից վերադառնալու խաղադաշտ:Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ները, 11 ամիս առաջ ֆուտբոլիստը ծանր հիվանդություն՝ Էնցեֆալիտ Է տարել, եւ բժիշկները ստիպված են եղել նրան արհեստական կոմայի վիճակի հասցնել:

Այժմ ֆուտբոլիստին թույլատրվել Է նորից վերադառնալ ակտիվ սպորտ:«Մեզ համար այս միջադեպը լիովին նոր երեւույթ Էր, եւ մենք ամենայն ուշադրությամբ հետեւում ենք բժիշկների խորհուրդներին»,-ասել Է «Դալաս Քովբոյզ թիմի» մարզիչ Ջիմ Մորերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում