Հասարակական

Եղեգնաձորում փրկարարներն արգելափակումից «ԳԱԶ-53» մակնիշի մեքենա են դուրս բերել

1 րոպեի ընթերցում

Եղեգնաձորում փրկարարներն արգելափակումից «ԳԱԶ-53» մակնիշի մեքենա են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 15-ին` ժամը 06.43-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բենզալցակայանի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-53» մակնիշի 12 UL 654 պ/հ ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում