Մարտունի-Աստղաձոր ճանապարհին «ԿամԱզ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին
1 րոպեի ընթերցում
![Մարտունի-Աստղաձոր ճանապարհին «ԿամԱզ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/08/772685.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 15-ին` ժամը 06.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Աստղաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մարտունի-Աստղաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ԿամԱզ» մակնիշի 15 OL 806 պ/հ (վարորդ` Գ. Գ..Գրիգորյան, 1980թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: