Մարզային

Քննարկվել են Գյումրիում իտալական կողմի իրականացնելիք հնարավոր նոր ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Քննարկվել են Գյումրիում իտալական կողմի իրականացնելիք հնարավոր նոր  ծրագրերը

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը բարձր է գնահատել հյուպատոսի հետաքրքրվածությունը Գյումրու զարգացման հարցում՝ նշելով, որ տվյալ դեպքում մտահոգություններն ու ծրագրերը դիտվում են միևնույն տեսանկյունից:

Անտոնիո Մոնտայլտոն իր կողմից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ներկայացնելով որոշ ծրագրեր, որոնք հստակ ներդրումների դեպքում, Հայաստանի մշակութային մայրաքաղաքում թույլ կտան խթանել ներքին և արտաքին տուրիզմը: Սամվել Բալասանյանը պատրաստակամություն հայտնեց հնարավորության դեպքում աջակցել այն ծրագրերի իրագործմանը, որոնք թույլ կտան ճիշտ ու նպատակային օգտագործել Գյումրու մշակութային ներուժը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իտալական կողմի հետ համագործակցությունն արդեն իսկ ունի տեսանելի արդյունքներ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում