Սադրիչ հայտարարությունները չեն օգնում հակամարտության խաղաղ լուծմանը. Ջոն Հեֆերնը` Ալիեւի թվիթերյան գրառման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը դրական եւ օգտակար է գնահատում Սոչիում օգոստոսի 10-ին կայացած եռակողմ հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կրկին կհանդիպեն: «Օգտակար էր, որ երկու նախագահները վերահաստատեցին հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությունը: Նախագահների` Վիեննայում կայացած հանդիպումից հետո շատ երկար ժամանակ էր անցել: Սոչիի հանդիպումը երկար սպասված հանդիպում էր և հուսով ենք, որ առաջիկայում նրանք կրկին կհանդիպեն: Հիմնական հարցերի ուղղությամբ առաջընթացի համար մեզ անհրաժեշտ է առավել ակտիվ բանակցային գործընթաց»,- ասաց Ջոն Հեֆֆերնը:

Պատասխանելով հարցին, որ հայկական Զինված ուժերը մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդի 20 դիվերսիոն հարձակում են կանխել, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թվիթերյան իր միկրոբլոգում հանդես էր գալիս ռազմատենչ հայտարարություններով, մասնավորապես գրելով, որ նոր պատերազմի մեկնարկը մոտ է, դեսպանը խորհուրդ տվեց չդիմել գործողությունների, որոնք կարող են սրել իրավիճակը:

«Սադրիչ հայտարարություններն ու շփման գծի երկայնքով կատարվող հարձակումները մեծացնում են լարվածությունը կողմերի միջև և չեն օգնում հակամարտությանը խաղաղ լուծում տալու մեր ընդհանուր նպատակին: Անհրաժեշտ է, որ երկու կողմում էլ խստիվ հարգեն հրադադարը և զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը»,- ասաց դեսպանը:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է եռակողմ հանդիպում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպմանը կողմերը քննարկել էին ԼՂ հակամարտության կարգավորման հարցն ու շեշտել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ի պատասխան Իլհամ Ալիեւի հայտարարություններին, Նախագահ Սարգսյանը հիշեցրել էր, որ ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձեւերից մեկն էլ հրադադարի ռեժիմի պահպանումն է, որը հարեւան պետությունը խախտում է գրեթե ամեն օր:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը