Տնտեսություն

Հայաստանը հատել է տարեկան 1 միլիոն զբոսաշրջիկների սահմանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը հատել է տարեկան 1 միլիոն զբոսաշրջիկների սահմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2013 թվականին գերազանցել է 1 միլիոնի սահմանը: Դրա մասին են վկայում Հայաստանում անցկացված հետազոտության արդյունքները, որն իրականացվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության համաձայն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ մինչ նախորդ տարի վիճակագրությունն իրականացվում էր այլ մեթոդաբանությամբ, ինչի արդյունքում տվյալների անճշտգրտություններ են եղել, որոնք ուղղվել են նոր հետազոտության արդյունքում: «Այս տարվա տվյալներն արդեն հաշվարկված են Հայաստանի սահմանային անցման կետերում իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա: Հետազատություն իրականացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը` ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության համաձայն: Հետազոտության արդյունքներով` ճշգրտվել է նաև 2013 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը և պարզվել, որ նախորդ տարի Հայաստան է այցելել 1 մլն 090 հազար զբոսաշրջիկ: Այսինքն` արդեն նախորդ տարի մենք հատել ենք մեկ միլիոնի սահմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ապրեսյանը:

Նա նշեց, որ նոր հետազոտության հիման վրա կազմված վիճակագրության համաձայն` 2014 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստան են այցելել 495 հազար 965 զբոսաշրջիկներ, այսինքն` նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 17,3 տոկոսով:

Մեխակ Ապրեսյանի խոսքով` Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը պայմանավորված է մի քանի գործոններով: «Հայաստանը տարեցտարի հասանելի է դառնում համաշխարհային զբոսաշրջային շուկային, ինչը պայմանավորված է նաև բարենպաստ վիզային ռեժիմով և բաց երկնքի քաղաքականությամբ: Այս տարվա առաջին կիսամյակում դեպի Հայաստան թռիչքների հաճախականությունն ավելացել է 28.7 տոկոսով: Բացի այդ, Հայաստանում առկա է նաև զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիա, պահպանվում է զբոսաշրջիկների անվտանգությունն ու հանրային առողջությունը»,- ասաց Ապրեսյանը:

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: Վերջին տասնամյակում ոլորտի աճը տարեկան գերազանցում է 15-20 տոկոսը: Զբսաշրջության խթանման նպատակով Հայաստանն իրականացրել է նաև վիզային ռեժիմի դյուրացման և բաց երկնքի քաղաքականություն` հնարավորինս մատչելի դարձնելով զբոսաշրջիկների համար Հայաստան այցելությունները:

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում