Մարզային

Իրաքում բնակվող եզդիների ճակատագրի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնում շիրակաբնակ եզդիները

2 րոպեի ընթերցում

Իրաքում բնակվող եզդիների ճակատագրի վերաբերյալ իրենց մտահոգությունն  են հայտնում շիրակաբնակ եզդիները

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում բնակվող եզդիների ճակատագրի վերաբերյալ իրենց մտահոգությունը հայտնեցին շիրակաբնակ եզդիները օգոստոսի 12-ին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: Նշենք, որ Շիրակում բնակվում է մոտ 200 եզդի ընտանիք՝ նրանց մեծ մասը եզդիների ամեմամեծ համայնքն ունեցող Ազատանում: Անդրադառնալով ներկայում Հյուսիսային Իրաքում տեղի ունեցող դեպքերին «Հյուսիսային մարզերի եզդիների միավորում» հասարակական կազմակերպության անդամները նշեցին, որ աշխարհում արձանագրվող ցանկացած ցեղասպանություն ժամանակին հայերի ցեղասպանության հանդեպ աշխարհի անտարբեր վերաբերմունքի պատճառով է:

«Եթե ժամանակին աշխարհը ճանաչեր Հայոց ցեղասպանությունն, ապա այսօր աշխարհում այլ ցեղասպանություններ չէին լինի, չէր լինի նաև եզդիների ցեղասպանություն: Հիշենք նաև այն դեպքերը, որոնք տեղի ունեցան Քեսաբում, իսկ գերտերություններն աչք են փակում այս ամենի վրա, այն դեպքում, երբ կործանվում է փոքր ժողովուրդ: Միակ երկիրը, որտեղ եզդի ժողովուրդը նորմալ ապրում է Հայաստանն է: Հայաստանը միակ երկիրն է, որտեղ դավանում ենք մեր կրոնը, զարգացնում մեր մշակույթը: Այսօր էլ մենք ակնկալում ենք ՀՀ իշխանությունների աջակցությունն ու օգնությունը»,- իր խոսքում նշեց «Հյուսիսային մարզերի եզդիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հուսիկ Ֆերոյանը:

Բանախոսները լրագրողներին նաև տեղեկացրին, որ բացվել է հաշվեհամար՝ Շանգալում ապաստան գտած եզդիներին հումանիտար օգնություն ուղղարկելու համար:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում