Շիրակի եզդիները դատապարտում են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և դիվերսիոն հարձակումների դեպքերը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի եզդիների համայնքը դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և դիվերսիոն հարձակումների դեպքերը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանկ նշեց «Հայաստանի հյուսիսային մարզերի եզդիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հուսիկ Ֆերոյանը: Ի դեպ, ազգային այս փոքրամասնության անդամները ոչ միայն դատապարտում են ադրբեջանական կողմի այս, այլև հայ գերի՝ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված փաստը: «Մենք ՀՀ բնակիչ ենք, և այն ցավը, որ ապրում է հայ ժողովուրդը, նաև մերն է: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եզդի ազգը 36 զոհ և 4 անհետ կորած զինվոր է տվել, այսօր ևս մեր տղաները հայերի հետ դիրքերում են ծառայում: Մենք տարբերություն չենք դնում՝ սա մեր հայրենիքն է՝ միակն ամբողջ աշխարհում, որը եզդի ազգին ապրելու, դավանելու և արարելու ազատություն է տվել: Այսօր էլ, անհրաժեշտության դեպքում, մենք պատրաստ ենք մեր հողը հայի հետ պաշտպանել, այնպես, ինչպես տարիներ առաջ: Մենք եղբայր ազգ ենք, ապրում ենք հայկական հողի վրա և հայի ցանկացած խնդիր նաև մերն է»,-նշեց Հուսիկ Ֆերոյանը՝ վստահեցնելով, որ անհրաժեշտության դեպքում եզդի ազգը զենքը ձեռքին կկանգնի հայ ժողովրդի կողքին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ