Գետամեջ գյուղի միակ դպրոցը կվերանորոգվի «The beautified Project» խմբի ջանքերով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենամեծ երաժշտական փառատոններից մեկը տեղի կունենա օգոստոսի 15-ին և 16-ին Գետամեջ գյուղում, որը նպատակ ունի երկօրյա ռոք-փառատոնի միջոցով միջոցներ հավաքել` տեղի միակ դպրոցը վերանորոգելու համար: Ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի դպրոցին`մասնավորապես պատուհանների վերանորոգմանը: Նախաձեռնողներն են «The beautified Project» խմբի ռոք մենակատար Անդրե Սիմոնյանը, ինչպես նաև կազմակերպիչներ Սարո Հասասյանը և Անահիտ Գալստյանը: Համերգն ընդհանուր տևելու է 30 ժամ, որը նպատակ ունի կատարել սոցիալական բարեփոխումներ արվեստի միջոցով, և կենդանի երաժշտությունը լսելի դարձնել բոլորին: «Միջոցառումը տեղի է ունեցել նաև անցած տարի, որն իր շուրջ համախմբել էր մոտ 350 մարդու,թեպետ գովազդվել է համերգից 4 օր առաջ, իսկ այս տարի մենք ակնկալում ենք շուրջ 1000 մարդու ներկայություն: Բարեգործական համերգի գաղափարն առաջարկվել է Հասասյան ընտանիքի կողմից, քանի որ հենց ինքը Հասասյանը սովորել է Գետամեջի այդ դպրոցում և քաջածանոթ է պայմաններին: Լինելու են վրաններ, ուտեստներ, ոգելից խմիչք,մի խոսքով ամեն բան` հանգիստը լավ կազմակերպելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ռոք խմբի մենակատար Անդրե Սիմոնյանը:

«The beautified Project» խմբից բացի, համերգին կմասնակցեն X-FACTOR և The Voice նախագծերի որոշ մասնակիցներ, ինչպես նաև մոտ 10 ակումբային խմբեր: Տոմսերը վաճառվում են Փարպեցի փողոցում գտնվող 3 վայրերում, նաև կարող են պատվիրել Facebook-ի և Twitter-ի միջոցով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը