Ծաղկաձորում մեկնարկեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի չորրորդ միջազգային փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԾԱՂԿԱՁՈՐ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում մեկնարկեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի չորրորդ միջազգային փառատոնը: Այստեղ օգոստոսի 10-15-ը հինգ երկրից դերասաններ և թատերախմբեր երեկոները բաց ներկացայումներ և վարպետության դասեր կտան Ծախկաձորի բնակիչներին և հանգստացողներին:

«Մայրաքաղաքից այս ապակենտրոնացումը հանդիսատեսի նոր շերտեր կվերցնի, քանի որ մշակութային կյանքը նոսր է մարզերում, ինչը կլրացվի միջազգային փառատոնով: Ես մարզերի բնակիչներին հարցնում էի, թե վերջին անգամ իրենց քաղաք Տոկիոյից կամ Բանկոգից արտիստներ ե՞րբ են եկել: Այդ իսկ պատճառով մեր գերխնդիրն է ամրագրելով Ծաղկաձորը որպես կենտրոն՝ փառատոնը ցրենք տարբեր մարզերի ուղղությամբ», - լրագրողներին փառատոնի բացումից առաջ ասաց փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը:

Հինգ օր անընդմեջ Ծաղկաձորի զով երեկոները կզարդարեն հայ աճպարարների, ծաղրածուների, ավազանկարչի, ինչպես նաև թայլանդցի կատակերգուների, փուչիկներից կենդանիներ պատրաստող ֆրանսիացի միմոսի, գերմանացի ու ճապոնացի մնջախաղի դերասանների ներկայացումները:

Փառատոնի ողջ ընթացքում, յուրաքանչյուր օր ժամը չորսին, ավտոբուսները Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմացից բոլոր ցանկացողներին անվճար կտեղափոխեն Ծաղկաձոր և երեկոյան հետ կվերադարձնեն Երևան: Փառատոնն իրականացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ: Բյուջեն կազմել է 9 միլիոն դրամ:

2008 թվականից մինչ օրս փառատոնին մասնակցել են ավելի քան 20 երկրի մնջախաղի ժանրի թատերախմբեր, ինչպես նաև հայաստանյան թատերախմբեր և անհատ կատարողներ: Այդ ընթացքում ներկայացումները դիտել է շուրջ 10000 հանդիսատես, տպագիր և էլեկտրոնային մամուլում հրապարակվել են բազմաթիվ հոդվածներ, տարբեր հեռուստաընկերությունների կողմից պատրաստվել և ցուցադրվել են բազմաթիվ ռեպորտաժներ:

Հայերեն Русский

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Գավառի ավագանու հերթական նիստում ընդունվել են նոր որոշումներ

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի «Վերջին հանգրվան» ներկայացմամբ եզրափակվել է «Վերելք» փառատոնը

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի