Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձելու է նմանվել Վլադիմիր Պուտինին. թուրքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայի նորընտիր նախագահ «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է դառնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նման ամբողջատիրական վերահսկողություններ ունեցող նախագահ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Շաքարյանն ընդգծեց, որ Էրդողանի հաղթանակն սպասելի էր:

«Ընտրություններն անցել են համեմատաբար արդար և թափանցիկ ձևով: Նախքան ընտրություններն ընդդիմությունը նշել էր, որ իշխանությունը գովազդային ավելի շատ հնարավորություններ է ունեցել, սակայն ընդդիմությունը զբաղված էր միայն Էրդողանին քննադատելով: Ընտրողների 70 տոկոսը՝ 39 միլիոնից ավելի մարդ, մասնակցել է քվեարկությանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արտակ Շաքարյանը:

Թուրքագետի համոզմամբ հաղթողը հստակ կանխատեսելի էր: «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը հավաքել է քրդերի, հայերի և այլ փոքրամասնությունների ձայները: Սակայն դեռևս սխալ է խոսել Էրդողանի հաղթանակի մասին: Առջևում դեռ 2015 թվականի խորհրդարանական ընտրություններն են: Երեկ իր ելույթում Էրդողանն ասաց, որ իր նպատակն է փոխել սահմանադրությունը: Էրդողանի պլանն է հաղթել և ունենալ գերիշխող մեծամասնություն խորհրդարանում: Մյուս կողմից՝ Դեմիրթաշի համար նախագահական ընտրությունները խորհրդարանականի նախապատրաստություն էր»,-նշեց Շաքարյանը:

Թուրքագետը համոզված է, որ հայկական հարցի մասին բացասական մոտեցում ունի Թուրքիայի բնակչության 90 տոկոսը, և եթե հաղթեր Իհսանօղլուն, ապա ավելի վատ կլիներ: Էրդողանը չարյաց փոքրագույնն է:

Արտակ Շաքարյանի կարծիքով, Թուրքիայում մինչև սահմանադրության փոփոխություններն ամենահզոր մարդը վարչապետն է: «Այժմ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտածում է, թե ում նշանակի վարչապետի պաշտոնին: Օրինակ, Աբդուլա Գյուլը կլինի չենթարկվող վարչապետ: Թեկնածուի պաշտոնում ամենաշատը շրջանառվում է ներկայիս ԱԳ նախարարի՝ Ահմեդ Դավութօղլուի անունը, որը կարող է լինել Էրդողանի կամակատարը»,-նշեց նա:

Թուրքիայի 12-րդ նախագահ է ընտրվել «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին են փաստում ընտրությունների նախնական արդյունքները: Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի ներկայացրած տվյալներով՝ տարբեր ընտրատեղամասերում հաշվարկված քվեաթերթիկների արդյունքներով Էրդողանը հավաքել է ընտրողների ձայների 53,05 տոկոսը: Նրա մրցակիցները՝ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը հավաքել են ձայների համապատասխանաբար 37,81 և 9,14 տոկոսը:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում