Նորավան գյուղի մոտ տեղի է ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
1 րոպեի ընթերցում
![Նորավան գյուղի մոտ տեղի է ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/08/772092.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 9-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին, Նորավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գորիս 207-րդ կմ-ին՝ Նորավան գյուղի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա» մակնիշի 22ՕՍ195 պետհամարանիշի և «Հոնդա» մակնիշի 34AR060 պետհամարանիշիավտոմեքենաները, ինչի հետևանքով 7 մարդ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն:Հրշեջ-փրկարարները «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: