ՌԴ կառավարությունը համաձայնություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանության արժանացրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Կառավարության հավանությունից հետո փաստաթուղթը ներկայացվելու է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին:«Միացման պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանների մասին»,- հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայք:

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել նաեւ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրին, որը կներկայացվի նախագահին` Պետդումայի վավերացմանը ներկայացնելու համար: Նույն փաստաթուղթը պետք է ընդունեն նաեւ Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները, քանի որ այս երեք պետություններն են համարվում Եվրասիական միության հիմնադիր անդամներ եւ երեք պետությունների կառավարությունների համաձայնությամբ են ընդունվում որոշումներ:

Եվրասիական միությունը վերպետական տնտեսական կառույց է, որի անդամներ են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Մայիսի 29-ին Աստանայում ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հետ կապված որեւէ խոչընդոտ գոյություն չունի, Հայաստանը կատարել է իր պարտավորություններն ու, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին Հայաստանը կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ:

Հայերեն English Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով