Խճանկար

Երեկոյան մարզահագուստով բլոգերը հայտնաբերել է ադրբեջանցի կամավորին

1 րոպեի ընթերցում

Երեկոյան մարզահագուստով բլոգերը հայտնաբերել է ադրբեջանցի կամավորին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրեջանական հակամարտ ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերը նորանոր ադրբեջանական զավեշտներ են ծնում: «Երեկոյան սպորտային» արտահագուստով նավթառատ Բաքվի փողոցները չափչփող բլոգեր Մեհման Հուսեյնովը հայտնաբերել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության եւ բանակի դեմ դիվերսիաներ իրականացնելու հարցում ամենանախանձախնդիրն են իրենց ֆիզիկական չափերից ավելի մեծ չափերով մաշված համազգեստ կրող ծերունիները, ինչի վկայությունն է haqqin.az-ի հրապարակած խոսուն լուսանկարը, որն ապացուցում է մի պարզ իրողություն` բանակի «հզորությունից» եւ աստղաբաշխական նավթային եկամուտներից խոսող Ադրբեջանը ոչ միայն չի կարողանում ապահովել իր բանակի մարտունակությունը, այլեւ պատշաճ կենսապայմաններ ստեղծել նավթադոլարներից տռզած Բաքվում ապրող ծերուկների համար:

Փաստորեն ադրբեջանական քարոզչամեքենան հույսը դրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների վրա, որի ադրբեջանցի զինվորների «քաջությունը» հայտնի է մասնավորապես օճառ ուտելու եւ ստամոքսի խանգարում ստանալու հարցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում