Խճանկար

Ադրբեջանցի դիվերսանտները վերցրել են փորլուծության դեղերը, սակայն մոռացել են պամպերսները

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի դիվերսանտները վերցրել են փորլուծության դեղերը, սակայն մոռացել են պամպերսները

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի դիվերսանտների դեղատուփի հինգ դեղերից երեքը նախատեսված են փորլուծության և ստամոքսի խանգարման հետևանքները հաղթահարելու համար: Այս ուշագրավ դետալն ի հայտ է գալիս ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից՝ Ադրբեջանի դիվերսանտներից առգրավված դեղատուփի հրապարակված լուսանկարից:

Ըստ դեղատուփում տեղադրված դեղերի ցանկի՝ հինգ դեղամիջոցներից երեքը նախատեսված են ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների և փորլուծության հետևանքների հաղթահարման համար: Մասնավորապես՝ «Ֆուրազալիդոն» դեղամիջոցն ու ակտիվացված ածուխն օգտակար են փորլուծության, «Ցեռուկալը»` փսխումների եւ աղիքների բորբոքման դեպքում: Մնում է միայն ենթադրել, թե ինչու է ադրբեջանցի դիվերսանտներին որպես առաջին օգնություն անհրաժեշտ եղել կանխել լուծը, եւ հիշել Ցռան Վերգոյի էպիկական կերպարը:

«Արմենսթրես»-ի ֆարմակոլոգիայի բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում