Տնտեսություն

Տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել շուրջ 500 հազար զբոսաշրջիկ

1 րոպեի ընթերցում

Տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել շուրջ 500 հազար զբոսաշրջիկ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանա զբոսաշրջիկների թիվը 2014թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 495 հազար 967 կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 17.3 տոկոսով: Ինչպես «Ամենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 474 հազար 989 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.8 տոկոսով:

Ազգային վրճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2013 թվականին Հայաստան էր ժամանել 924 հազար 965 զբոսաշրջիկ: 2012 թվականի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել էր 9.7 տոկոսով:

ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության համաձայն՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում