Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մեկնարկեց «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագիրը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին արձագանքները կմեկտեղվեն «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքում:Այս մասին հուլիսի 31 «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի մեկնարկի ժամանակ նշեց ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրը իրականացվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին՝ դրանց միջոցով անվանի մարդկանց ու հասարակության լայն զանգվածների արձագանքները «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքում մեկտեղելու համար:

«Ծրագրի նպատակն է անդրադառնալ Ցեղասպանության տարիներին գրված նամակներին և վկայություններին, եւ դրանց միջոցով, որպես խայծ օգտագործել ներ մտավորականության վերջին նամակները՝ մահից առաջ, որոնք նրանք հղել են իրենց հարազատներին: Զարմացնում են օրինակ Գարեգին Խաժակի տողերը, ուղղված իր զավակներին, որտեղ նա կտակում է գնալ իր ճանապարհով՝ չտարրալուծվել գաղափարապես և պայքարել մինչև վերջ: Այսօր էլ այդ կոչը մենք պետք է տանք մեր զավակներին», - ասաց Հասմիկ Հախվերդյանը` հավելելով, որ «հարյուր տարի անց պետք է ապացուցենք, որ հայոց գենն, այնուամենայնիվ չի վերացել»:

«Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագիրքը ներառելու է Ցեղասպանության զոհ դարձած մտավորականների վերջին նամակները, հայ և օտարազգի գործիչների անդրադարձերը Հայոց ցեղասպանության փաստին, ինչպես նաև տարբեր արխիվներից քաղված տասը վավերապատկերումներ և դրանց շուրջ գեղանկարի և քանդակի մրցույթի լավագույն ստեղծագործությունները:

Հայաստանի աղգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանի խոսքով, գեղանկարի և քանդակի մրցույթին կարող են մասնակցել մինչև քառասուն տարեկան արվեստագետներ: «Մեր ազգի ֆենոմենն այն է, որ, վերապրելով ցեղասպանությունը, հայ նկարիչները 1916 թվականին, Թիֆլիսում ստեղծում են նկարիչների միություն, քսանականներին Փարիզում ստեղծում են ստեղծագործական միավորում, երեսունականներին՝ Ազատ արվեստագետների միություն, որոնց ցուցահանդեսներով և ստեղծագործական աշխատանքներով մասնակցել են այն արվեստագետները, որոնցով այսօր մենք աշխարհի առաջ հանդես ենք գալիս` որպես մշակութային ազգ: Մրցույթի հաղթողներին որոշելու համար կստեղծվի մասնագիտական հանձնաժողով, որը կընտրի երիտասարդ արվեստագետների լավագույն արձագանքները ցեղասպանության վերաբերյալ», - հավելեց Արմեն Գասպարյանը:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նշեց, որ այս մտահաղացումը ներկայացրել են, քանի որ իրենց ֆոնդերը այսօր լի են արխիվային նյութերով, և ծրագրի արդյուքները շոշափելի կդառնան հաջորդ տարվա սկզբում, իսկ պատկերագրքի շնորհանդեսը ծրագրվում է իրականացնել 2015թ-ի ապրիլի 24-ին:

Այս տաարվա ապրիլի 23-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծվել է պետական հանձնաժողով եւ հաստատվել է հանձնաժողովի կազմը: Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, հանրապետության ղեկավարի հրամանագրով` մի շարք հանձնարարականներ են տրվել ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա