Ուղիղ 70 տարի առաջ հետախուզական թռիչքից չվերադարձավ Անտուան դը Սենտ Էքզյուպերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղիղ 70 տարի առաջ հետախուզական թռիչքից չվերադարձավ Ֆրանսիայի ամենահռչակավոր օդաչուներից եւ գրողներից մեկը՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

1944 թվականի հուլիսի 31-ին ամերիկյան LightningP-38 ինքնաթիռի ղեկանվի առջեւ նա պետք Է կատարեր Սավոյայի այն շրջանների օդալուսանկարահանում, որտեղով պետք Է առաջ շարժվեին հակաֆաշիստական կոալիցիայի զորքերը՝ Միջերկրական ծովի ափ իջնելուց հետո: Ինքնաթիռը կորել Է: Շատ տասնամյակներ հայտնի չԷր նույնիսկ դրա ընկնելու մոտավոր վայրը: Այն պատահականորեն հայտնաբերվել Է 1998 թվականին Մարսելի մերձակայքում, երբ ձկնորսների ցանցերը ծովի հատակից հանել են այն շղթա-ապարանջանը, որի վրա փորագրված են եղել Սենտ Էքզյուպերի եւ նրա կնոջ՝ Կոնսուելոյի անունները:

Ուղեւորվելով վերջին թռիչքի՝ Սենտ Էքզյուպերին ասել Է. «Եթե ինձ խփեն, ես իմ կյանքում ոչ մի բանի համար չեմ ափսոսա»: Նրա ինքնաթիռի բեկորներն, ինչպես հավաստել են փորձագետները, գտնվել են այն շրջանում, որտեղ նա ընդհանրապես չպետք Է լիներ, որովհետեւ մարտական առաջադրանքը վերաբերել Է Ֆրանսիայի բոլորովին այլ շրջանի: Դրա պատճառները հասկանալի չեն: Կամ Սենտ Էքզյուպերին շրջանցել Է վատ եղանակի գոտին, կամ Էլ Սավոյայի ուղղությամբ հանդիպել Է զենիթահար թնդանոթների հուժկու կրակի եւ որոշել Է դրա փոխարեն լուսանկարել ափի գերմանական ամրակառույցները:

Մինչ օրս շարունակվում են վեճերը. կա՛մ նրան խփել են, կա՛մ 44-ամյա օդաչուն եւ գրողը, որը վաղուց Էր տառապում դեպրեսիայից եւ կյանքի ու սիրային հիասթափություններից, վերջ Է տվել կյանքին:

Ինքնաթիռի բեկորներն ի պահ են տրվել Փարիզի մերձակա Բուրժեի Ավիացիայի թանգարանին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել