Մարզային

Արարատի մարզում սպասվում է շուրջ 112 հազար տոննա խաղողի բերք

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզում սպասվում է շուրջ 112 հազար տոննա խաղողի բերք

ԱՐՏԱՇԱՏ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Այս տարի Արարատի մարզում սպասվում է շուրջ 112 հազար տոննա խաղողի բերք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, մարտի վերջին հանրապետությունում տեղի ունեցած ցրտահարությունից 30-50 տոկոսով տուժեցին մարզի 670 հա խաղողի վաղահաս սորտերը:

Նախորդ տարի մարզում արտադրվել էր 104 հազար տոննա խաղող, որից մթերվել էր 90 հազար տոննան` հիմնականում տեխնիկական տեսակները: Տերտերյանը նկատեց, որ չնայած եղած ցրտահարությանը, այնուամենայնիվ, այս տարի սպասվում է ավելի շատ բերք, քան նախորդ տարի, ինչը պայմանավորված է խաղողի այգիների ավելացմամբ եւ երիտասարդ տնկիների բերքատվությամբ:

Նախորդ տարի մարզում արտադրված խաղողը մթերվել է հիմնականում Երեւանի կոնյակի գործարանի, Երեւանի կոնյակի, գինու կոմբինատի Մասիսի մասնաճյուղի, Արարատի գինու գործարանի, Պռոշյանի կոնյակի գործարանի, Երասխի գինու գործարանի կողմից` 1 կգ-ը սկսած 140 դրամից, առանձին տեսակները` 150 դրամ: Վարչության պետը նշեց, որ մթերող կազմակերպություններն արտադրողին գումարները տրամադրել են նշված ժամկետներում` տասն օրվա ընթացքում:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում