Մարզային

Խարբերդի մասնագիտացված մանկատանը իրականացվում է բուժում ձիավարժությունների միջոցով

1 րոպեի ընթերցում

Խարբերդի մասնագիտացված մանկատանը իրականացվում է բուժում ձիավարժությունների միջոցով

ԱՐՏԱՇԱՏ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Խարբերդի մասնագիտացված մանկատանը շանունակվում է ձիավարժությունների միջոցով իրականացվող հիպոթերապիան: Բուժման այս մեթոդը կիրառվում է նաեւ այն հաշմանդամ երեխաների նկատմամբ, ովքեր ապրում են ծնողների մոտ: Մանկատանը տարեցտարի ավելանում է ձիերի քանակը: Բուժման այս տեսակից օգտվում են մանկատան հատկապես հենաշարժական խախտումներ ունեցող երեխաները:

Ըստ մանկատան տրամադրած տվյալների, այստեղ հենաշարժական խախտումներ ունեցող 17 երեխաներ ստանում են վերականգնողական բուժում: 36 կույր եւ թույլ տեսնող, բազմաթիվ արատներով, ինչպես նաեւ աուտիզմով տառապող երեխաներին առանձնահատուկ պայմաններում մասնագետներն օգնում են կողմնորոշվել եւ հարմարվել շրջապատին: Այս նպատակով մանկատունը համագործակցում է ամերիկյան «Պերկինս» կազմակեպության հետ, եւ մանկատան մասնագետներն այդ ուղղությամբ գիտելիքները կատարելագործելու նպատակով երեք ամսով հմտություն են ստանում ԱՄՆ-ում: Ծրագիրը շանունակական է, եւ յուրաքանչյուր տարի վերապատրաստման է մեկնում մանկատան երեք մասնագետ:

Մանկատանը գործում է նաեւ «Խոհանոցային թերապիա» ծրագիրը, ինչն օգնում է երեխաներին խորհրդանշական ձեւով ծանոթանալ դրամին, առեւտուր անել, ճաշ պատրաստել:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում