Խճանկար

100-ամյա ամերիկուհին միջնակարգ կրթության ատեստատ է ստացել

1 րոպեի ընթերցում

100-ամյա ամերիկուհին միջնակարգ կրթության ատեստատ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասաչուսեթսի 100-ամյա բնակչուհի Մերի Մենիզը ստացել է միջնակարգ կրթության ատեստատ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, փոքր հասակում նրան հաջողվել էր ավարտել միայն երկրորդ դասարանը, որից հետո նրա ընտանիքը Մեծ ճգնաժամի ընթացքում հեռացել է ԱՄՆ-ից Ազորյան կղզիներ: Մերի Մենիզը պատմել է, որ ողջ կյանքում երազել է դառնալ պատմության ուսուցչուհի, և իր համար պատիվ է ստանալ ատեստատ: Մենիզի ընտանիքը ԱՄՆ է վերադարձել միայն 1949-ին, սակայն չի շարունակել ուսումը, այլ աշխատել է մի ընկերությունում, որն զբաղվել է մետաղական կառուցվածքների արտադրությունով:

Սա աշխարհում միակ դեպքը չէ: Ավելի վաղ 111 տարեկանում նման փաստաթուղթ էր ստացել Վիրջինիա նահանգի բնակչուհին, ով ուսումը թողել էր 15 տարեկանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում