Տնտեսություն

Սևանը նախկին ԽՍՀՄ տարածքում ռուսների նախընտրելի հանգստավայրերից է

2 րոպեի ընթերցում

Սևանը նախկին ԽՍՀՄ տարածքում ռուսների նախընտրելի հանգստավայրերից է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի զբոսաշրջիկների ամառային հանգստի նախընտրելի կուրորտային ուղղությունների ու հանգստավայրերի լավագույն տասնյակում նաեւ Հայաստանի Սեւանա լիճն է: Տասնյակը կազմել է ռուսական առցանց ամրագրման Oktogo.ru ծառայությունը` ԱՊՀ երկրներում և հետխորհրդային տարածքում գտնվող հանգստավայրերից` համաձայն 2014թ. ճանապարհորդությունների ամրագրման տվյալների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարկանիշայի աղյուսակում ընդգրկված են այն հանգստավայրերը, որտեղ մեկ շաբաթվա ամառային հանգիստը` ներառյալ սնունդը ու էքսկուրսիաները, չի գերազանցի 25 հազար ռուբլին: Կարեւոր պայման է այն, որ հանգստյան գոտի կարելի է հասնել մայրաքաղաքից ոչ ավելի, քան երեք ժամում: Նախկին ԽՍՀՄ տարածքի լավագույն տասը հանգստավայրերի ցանկում Սեւանա լիճը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Ըստ այդ ցանկի ռուսները նախապատվություն են տալիս Իսիկ-Կուլ լճին (Ղրղըզստան), Բորովոյե հանգստավայրին (Ղազախստան),Նարոչ լճին (Բելառուս), Գագրային (Սև ծով, Աբխազիա), Խուդատին (Ադրբեջան), Յուրմալային, Պալանգային (Բալթիկ ծով, Լիտվա), Բաթումին եւ Բադուլ-լույ-Վոդեին (Դնեստր, Մոլդովա):

Oktogo.ru-ն հյուրանոցների առցանց ամրագրման առաջատար ռուսական ծառայություն է, որի կայքում ներկայացված է աշխարհի ավելի քան 350 հազար հյուրանոց: National Geographic Traveler ամսագիրը Oktogo.ru-ին ճանաչել է 2012–2013 թթ. լավագույն ինտերնետային ծառայությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում