Twitter-ը ծառայության ակտիվ օգտատերերի լսարանի աճ է արձանագրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter սոցիալական ցանցի զուտ շահույթը 2014 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով աճել է 3,5 անգամ՝ մինչեւ 144,6 միլիոն դոլար՝ 2013 թվականի նույն ժամանակամիջոցի 42,2 միլիոն դոլար շահույթի համեմատությամբ, ասված Է ընկերության հաշվետվությունում:
Twitter սոցիալական ցանցն իրենից ներկայացնում Է միկրոբլոգների ծառայություն կարճ հաղորդագրությունների հրապարակային փոխանակման համար: Ընկերությունն ստեղծվել Է 2006 թվականին: Twitter-ի կապիտալացումը կազմում է 22,3 միլիարդ դոլար:
Twitter-ի եռամսյակային հասույթն աճել Է ավելի քան կրկնակի (125 տոկոս) եւ կազմել 312,2 միլիոն դոլար: Գովազդից եկամուտները կազմել են 277 միլիոն դոլար՝ ավելանալով 129 տոկոսով: Ընկերությունը նշում Է, որ հասույթի 81 տոկոսը բաժին Է ընկնում շարժական գովազդից եկամուտներին:
Twitter-ում նաեւ նշել են, որ ծառայության ակտիվ օգտատերերի ամսական լսարանը հասել Է 271 միլիոնի՝ ցուցադրելով 24 տոկոսի աճ: Բացի դրանից, 2014 թվականի երկրորդ եռամսյակում շարժական սարքերի միջոցով Twitter-ի օգտատերերի քանակն աճել է 2 տոկոսով եւ կազմել 211 միլիոն բաժանորդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: