Խճանկար

Գիտնականները նախազգուշացնում են, որ ձեռքսեղմումը վտանգավոր Է առողջության համար

2 րոպեի ընթերցում

Գիտնականները նախազգուշացնում են, որ ձեռքսեղմումը վտանգավոր Է առողջության համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ վարակիչ հիվանդությունների վտանգը նվազեցնելու համար անհրաժեշտ Է հրաժարվել սովորական ձեռքսեղմումներից եւ այն փոխարինել «Հինգդ տուր» ժեստով կամ բռունցքված ձեռքերի հպումով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Independent-ը:

Արեւմտյան Ուելսում գտնվող Աբերիստուիտի համալսարանի գիտնականները պարզել են, որ նույնիսկ թույլ ձեռքսեղմումը կարող Է նկատելի ազդեցություն ունենալ վարակիչ հիվանդությունների տարածման համար: Իսկ եթե այն ուժեղ Է, ապա ձեռքսեղմումով բարեւողներից յուրաքանչյուրը տասն անգամ ավելի շատ մանրԷներ կստանա, քան եթե նա ծանոթին ողջուներ՝ նրան դիպչելով բռունցք դարձրած ձեռքի դաստակով: Գիտնականներն այդ փաստը բացատրում են այդ ժեստի արագությամբ եւ ֆիզիկական հպման ավելի փոքր մակերեսով:

Հետազոտությունը հրապարակվել Է American Journal ofInfection Control ամերիկյան հանդեսում հեպատիտի դեմ պայքարի Համաշխարհային օրվա առթիվ, որը նշվում Է հուլիսի 28-ին:

«Մարդիկ հազվադեպ են մտածում իրենց առողջության համար ձեռքսեղմումների հետեւանքների մասին: Բայց եթե նրանք ողջունելու այլ ձեւ ընտրեին, մենք իրական հնարավորություն կունենայինք կրճատելու վարակիչ հիվանդությունների տարածումը»,-նշում են հետազոտության հեղինակները, հաղորդել ղ ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում