«Օպորտյունիտի» մարսագնացը ռեկորդ Է սահմանել՝ Կարմիր մոլորակի վրա անցնելով 40 կիլոմետր ճանապարհ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի «Օպորտյունիտի» մարսագնացը գերազանցել Է արտերկրային տեղափոխության ռեկորդը՝ Կարմիր մոլորակի վրա անցնելով 40 կիլոմետր ճանապարհ՝ ավելի, քան որեւԷ այլ ապարատ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ըստ որում, ինչպես հայտարարել են ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունում, մարսագնացն սկզբնապես չպետք Է վայրԷջքի վայրից մեկ կիլոմետրից ավելի հեռու գնար:
Մարսի վրա տասը տարի «Օպորտյունիտիի» գտնվելու ընթացքում ապարատը գտել Է մոլորակում ջրի գոյության ապացույցներ եւ շարունակում Է աշխատանքը: Այժմ այն շարժվում Է դեպի այն վայրը, որտեղ կզբաղվի կավային ապարների հետազոտությամբ:
Անցած տարածության նախորդ ռեկորդը պատկանում Է խորհրդային «Լուսնագնաց-2»-ին:
Կարդացեք հոդվածը` Русский