Խճանկար

Առնետները հասել են Փարիզի գլխավոր տեսարժան վայրեր

1 րոպեի ընթերցում

Առնետները հասել են Փարիզի գլխավոր տեսարժան վայրեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնետները վխտում են Փարիզում, գրում Է Le Figaro-ն: Դրանց կարելի տեսնել ոչ միայն քաղաքի ծայրամասերում, այլեւ Փարիզի ամենակարեւոր վայրերից մեկում՝ Տյուիլրիի այգում, որը գտնվում Է Լուվրից ոչ հեռու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Զբոսայգու աշխատակիցների խոստովանությամբ՝ առնետներն այստեղ ապրում են ամբողջ տարին, սակայն առավել ակտիվ են դառնում գարնանը եւ ամռանը:

Փարիզում գոյություն ունեն ծառայություններ, որոնք պատասխանատու են հասարակական շենքերի, զբոսայգիների եւ փողոցների համար, եւ կանոնավոր կերպով քաղաքը մաքրվում Է կրծողներից: Այս տարի այդ գործողությունն իրականացվել Է ապրիլի 14-ից մինչեւ հունիսի 13-ը, բայց, ըստ երեւույթին, չի օգնել:

«Այնպիսի քաղաքում, ինչպիսին Փարիզն Է, հիմնախնդիրն այն Է, որ մենք չենք կարող վերահսկել ամեն ինչ,- ասում Է Սեսիլ Աորուզը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում վնասատուների դեմ պայքարի բնագավառում մասնագիտացող ընկերության մենեջերը:- Առավել եւս, որ քանակով փարիզցիները զիջում են առնետներին՝ կրծողները կրկնակի շատ են», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում