Խճանկար

Նյու Յորքում նկարիչները գունազարդել են 40 մոդելների մարմիններ

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում նկարիչները գունազարդել են 40 մոդելների մարմիններ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Մանհեթենում նկարիչներն աշխարհում առաջին անգամ հանրության աչքի առաջ գունազարդել են 40 մոդելների մերկմարմիններ՝ Bodypainting Day (Մարմինների գունազարդման օր) միջոցառման շրջանակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ակցիայի գաղափարի հեղինակն է Էնդի Գոլուբինը, որը պատմել է, որ Նյու Յորքը դարձել է միակ քաղաքը, որտեղ իրեն թույլատրել են անցկացնել նման տոնակատարություն։

Գոլուբը և նրա մոդել Զոի Ուեսթն 2011-ինարդեն փորձել են նման նախագիծ իրականացնել Թայմս Սքուերում (հրապարակ Մանհեթենի կենտրոնական մասում), սակայն ձերբակալվել են տեղի իշխանությունների կողմից։ Դատական լսումներից հետո քաղաքը ստիպված է եղել մոդելին 15.000 դոլար վճարել, քանի որ Նյու Յորքում հրապարակային մերկացումն օրինական է համարվում, սակայն միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ է որևէ ցուցադրության, շոուի կամ ներկայացման համար։ Այս անգամ նկարիչը շոուի անցկացումից առաջ ստացել է քաղաքապետարանի թույլտվությունը։ Ակցիայից հետո մոդելները քայլել են Բրոդվեյով, այնուհետ վերադարձել Թայմս Սքուեր՝ ֆոտոսեսիայի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում