Հասարակական

Ախուրյանի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձվել

1 րոպեի ընթերցում

Ախուրյանի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 28-ին, ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի 14-րդ ուղեկալի ներսում՝ Ախուրյանի ջրամբարում, ջրահեղձվել է քաղաքացի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ջրահեղձվել է Աղին գյուղի բնակիչ Գ. Խ.-ն (ծնվ. 1992 թ.), ով ընկել է Ախուրյանի ջրամբարը. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում