Հասարակական

Սևանա լճում նավակով մարդ է անհետացել (լրացված)

1 րոպեի ընթերցում

Սևանա լճում նավակով մարդ է անհետացել (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն hուլիսի 28-ին, ժամը 12.23-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` Նորաշեն գյուղի մոտակայքում, Մեծամոր քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն նավակով դուրս է եկել ձկնորսության (մոտ 2 ժամ առաջ) և չի վերադարձել (նավակը չի նկատվում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները «Չայկա» կոչվող տարածքի ափամերձ հատվածում հայտնաբերել են Ա.Մ.-ին (ծնվ.1956 թ.), ով զբաղվում էր ձկնորսությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում