Հասարակական

Արտաշատ քաղաքի Թովմասյան փողոցում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Արտաշատ քաղաքի Թովմասյան փողոցում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 28-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հ. Թովմասյան փողոցի թիվ 1 հասցեում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ. Թովմասյան փողոցի թիվ 1 շենքի Ռ. Վ.-ին պատականող 1-ին բնակարանի խոհանոցում գազի բալոնից (3 կգ-անոց) տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.26-ին, մարվել՝ 11.35-ին:

Խոհանոցում (6 քմ) այրվել է լվացքի մեքենան, սառանարանը, կահույքը և առաստաղը՝ մասնակի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում