Հասարակական

Արտաշատ-Շահումյան ճանապարհահատվածի ջրերի գործարանի մոտ քաղաքացի է ընկել ջրանցքը

1 րոպեի ընթերցում

Արտաշատ-Շահումյան ճանապարհահատվածի ջրերի գործարանի մոտ քաղաքացի է ընկել ջրանցքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 26-ին` ժամը 06.40-ին, ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-8 ավտոճանապարհի Արտաշատ-Շահումյան հատվածում` նորակառույց ջրերի գործարանի մոտակայքում, քաղաքացին ընկել է ջրանցքը և չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել Մ. Բ.-ին (ծնվ.1957թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Արտաշատ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում