Մարզային

Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի 2014 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ` Կարեն Լեւիկի Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` հուլիսի 24-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Կարեն Հակոբյանին:

Կարեն Լեւիկի Հակոբյանը ծնվել է 1983 թվականին, Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2001-2006 թվականներին սովորել եւ ավարտել է Գավառի պետական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի անգլերենի բաժինը: 2012 թվականին ընդունվել եւ այժմ էլ ուսանում է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում` «Քաղաքագիտություն» մասնագիտացմամբ:

2007-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գեղարքունիքի երիտասարդական տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է:

2009-2012թթ. ՀՀ բնապահպանության նախարարությունում նշանակվել է նախարարի օգնական, իսկ 2012-2014 թվականներին` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում` մարզպետի օգնական: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում