Հասարակական

Վրացի ջրափրկարարներն Ոռեկիում ջրից դուրս են բերել խեղդվող 2 հայի

1 րոպեի ընթերցում

Վրացի ջրափրկարարներն Ոռեկիում ջրից դուրս են բերել խեղդվող 2 հայի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աջարիայի Ուռեկի գյուղի ափամերձ հատվածում ջրափրկարարները ջրից դուրս են բերել ՀՀ քաղաքացիների: Այս մասին «Արմենպրես»-ինհայտնեցինՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Հուլիսի 24-ին, ժամը 18.00-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.19-ի սահմաններում, Ուռեկի գյուղի ափամերձ հատվածում ջրափրկարարները ջրից դուրս են բերել ՀՀ քաղաքացիներ Դ.Ա.-ին (ծնվ. 1962 թ.) և Ս.Հ.-ին (ծնվ. 1994 թ.), վերջինիս ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, իսկ Դ.Ա.-ն տեղափոխվել է Քոբուլեթիի հիվանդանոց: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում