Հնդիկ վիրաբույժները հեռացրել են դեռահասի 232 ատամները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Մումբայ քաղաքի JJ Hospital հիվանդանոցի վիրաբույժները յոթժամյա բարդագույն վիրահատության արդյունքում հեռացրել են 17-ամյա Աշիք Գավայիի ռեկորդային քանակությամբ ատամներ՝ 232 հատ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է տեղական Times ofIndia թերթը՝ վկայակոչելով հիվանդանոցի մի աղբյուր:

Շուրջ 18 ամիս առաջ դեռահասը դիմել Էր ատամնաբույժի՝ ստորին ծնոտի աջ մասի ցավի եւ ուռածության գանգատով: Բուլդհանա քաղաքի, որտեղ ապրում Է Գավային, հիվանդանոցում բժիշկները չեն կարողացել պարզել տկարության պատճառը եւ հիվանդին ուղարկել են Մումբայի հիվանդանոց. որտեղ վիրաբուժական միջամտությունց հետո վիրաբույժները հիվանդի լնդի տակ տեսել են տարբերի չափերի տասնյակ ատամներ:

Ստոմատոլոգիական բաժանմունքի գլխավոր բժիշկ Սունադա Դհիվարե Փալվանքարը հայտնել Է, որ հիվանդի վերջնական ախտորոշումն Է՝ համալիր օդոնտոմա: Ավելի ուշ նա հավելել Է. «Մենք կարծում Էինք, թե դա սովորական վիրահատություն կլինի, բայց հենց որ մենք կտրվածք արեցինք, տեսանք բազմաթիվ մանր ատամներ, որոնք ներաճել Էին ծնոտոսկրի մեջ»:

Պատմելով վիրահատության մանրամասնությունների մասին՝ բժիշկը թերթին հայտնել Է, որ, բացի մարգարտահատիկի չափի փոքր ատամներից, վիարբույժներն ստիպված են եղել հեռացնել մի քանի բավականին խոշոր գոյացություններ, որոնք արտաքուստ մարմարի կտորներ Էին հիշեցնում:

Մումբայի բժիշկների տվյալներով՝ ավելի վաղ ստոմատոլոգները մեկ վիրահատության ժամանակ միաժամանակ հեռացրել են 37 ատամից ոչ ավելի: JJ Hospital-ում վիրահատությունը, նրանց կարծիքով, հավակնում Է համաշխարհային ռեկորդի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի