Խճանկար

«Եվրատեսիլ 2015» մրցույթի անցկացման օրերը փոփոխվել են

1 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2015» մրցույթի անցկացման օրերը փոփոխվել են

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են «Եվրատեսիլ 2015» մրցույթի անցկացման ժամկետները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով մրցույթի պաշտոնական՝ eurovision.tv կայքը, մրցույթը կանցկացվի հաջորդ տարի մայիսի 19-ին, 21-ին և 23-ին: Մինչ այդ հայտարարվել էր, որ Եվրոպայի սիրելի հեռուստատեսային շոուն պետք է անցկացվեր մայիսի 12-ին, 14-ին և 16-ին, սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը և ORF հեռարձակող հեռուստաընկերությունը համաձայնել են փոխել ժամկետները մեկ շաբաթ ավելի ուշ:

Նշանակում է, որ առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա երեքշաբթի, մայիսի 19-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ հինգշաբթի 21-ին, իսկ եզրափակիչը՝ շաբաթ՝ մայիսի 21-ին: Ժամկետների փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ հարմար է հյուրընկալող քաղաքի հայտին մասնակցող քաղաքներին: Այն պայմանավորված է նաև աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով:

Մոտակա շաբաթների ընթացքում ORF-ն պլանավորում է ընտրել մրցույթի անցկացման քաղաքը և վայրը: Ավստրիան կընդունի «Եվրատեսիլ 2015» մրցույթը, քանի որ այդ երկրի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստը հաղթել էր «Եվրատեսիլ 2014» մրցույթում իր «Rise Like a Phoenix» երգով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում